Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը


Ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին՝ առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մինսկում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին օրակարգային հարցերի թվում քննարկվել են նաև կազմակերպության գործունեության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Այս համատեսքտում նախարար Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։ Արարատ Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։

Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից հիմնավոր են, և դրանց պետք է արձագանքել, խնդիրները լուծել, այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահը։

Դիմելով ռազմական դաշինքի անդամ երկրների արտգործնախարարներին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները շատ հաճախ տեղին են, քանի որ կառույցը թերանում է կոնկրետ խնդիրների լուծման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG