Մատչելիության հղումներ

Բայդեն․ «Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման վտանգն իրական է»


«Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման վտանգը իրական է», - երկուշաբթի օրը Կալիֆորնիայում, ընտրարշավի նվիրատուների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։

«Երկու տարի առաջ, երբ ես կրկին այստեղ էի և հայտարարեցի, որ ինձ մտահոգում է Կոլորադո գետի հնարավոր ցամաքումը, բոլորն ինձ այնպես էին նայում, կարծես ես խենթացել եմ։ Հիմա ինձ նույն հայացքով են նայում, երբ ես ասում եմ, որ ինձ մտահոգում է Ռուսաստանի նախագահի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Իսկ դա իրական է», - պնդել է Բայդենը։

XS
SM
MD
LG