Նարեկ Նիկողոսյանն ազատ ոճի ըմբշամարտի պատանիների (Մ17) 71 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Մարզիկը գոտեմարտի ավարտից 10 վայրկյան առաջ 7:2 հաշվով հաղթանակ տարավ ռուս ըմբիշ Իսլամ Կաժարովի նկատմամբ։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի ընտրանին հաղթում է թիմային պայքարում:
«Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):
Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել ենք 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ», - հայտնում է ֆեդերացիան։