Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Չինաստան՝ հարաբերությունները կայունացնելու ակնկալիքով


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր մեկնում է Չինաստան։ Խոսքը այցի մասին է, որը հետաձգվել էր փետրվարին, երբ չինական օդապարիկ հայտնաբերվեց ամերիկյան օդային տարածքում։

Բլինքենը 2018 թվականից ի վեր ԱՄՆ առաջին պետքարտուղարն է, ով այցելում է Պեկին։

«Պեկինում Բլինքենը կհանդիպի ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների պատասխանատու կառավարման համար հաղորդակցության ուղիները բաց պահելու կարևորությունը: Նա նաև կբարձրացնի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, գլոբալ և տարածաշրջանային թեմաներ», - ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

Երեկ երեկոյան ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի հետ։ Բլինքենը Թվիթերում գրել է, որ քննարկել են «հաղորդակցության ուղիները բաց պահելուն ուղղված շարունակական աշխատանքը, ինչպես նաև երկկողմ և գլոբալ խնդիրներ»:

XS
SM
MD
LG