Մատչելիության հղումներ

Պեկինը «հակահարված կտա», եթե Վաշինգտոնն օգտագործի օդապարիկի միջադեպը ի վնաս Չինաստանի


ԱՄՆ-ը խոցում է չինական օդապարիկը, 5-ը փետրվարի, 2023թ.
ԱՄՆ-ը խոցում է չինական օդապարիկը, 5-ը փետրվարի, 2023թ.

Պեկինը իրեն իրավունք է վերապահում հակահարված տալ, եթե Միացյալ Նահանգներն օգտագործի չինական օդապարիկի միջադեպը ի վնաս Չինաստանի շահերի և արժանապատվության: Այս մասին հայտարարում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դեսպանատանը ներկայացված հաղորդման մեջ։ Դիվանագիտական առաքելությանը այն փոխանցել է փոխարտգործնախարար Սի Ֆենը։

ԱՄՆ-ն իր տարածքում չինական օդապարիկ է խոցել. այն, ըստ Պենտագոնի, հետախուզական էր, ինչը Պեկինը հերքում է։

«Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնասել են Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները կայունացնելու երկու կողմերի ջանքերը և գործընթացը», - ասվում է փաստաթղթում։

Սի Ֆենը նշել է, որ ԱՄՆ տարածքի վրա օդապարիկի հայտնվելը պայմանավորված էր ֆորսմաժորով, ինչի մասին Պեկինը տեղեկացրել էր Վաշինգտոնին։ Սակայն «ամերիկյան կողմն անտեսել է դա և շարունակել է անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիական օդապարիկի դեմ»։ Սա «միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի ոգու խախտում է», - պնդում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ավելի վաղ Պեկինը պաշտոնական բողոք էր ներկայացրել Վաշինգտոնին օդապարիկի խոցման հետ կապված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG