Մատչելիության հղումներ

Շոտլանդիայի նախկին ղեկավարը կալանավորվել, ապա ազատ է արձակվել


Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, արխիվ

Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Նիկոլա Ստերջենը կալանավորվել է իշխող ազգային կուսակցության ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակներում:

Հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել՝ առանց մեղադրանքի ներկայացման:

Այդ լուրը հրապարակել է Sky News բրիտանական հեռուստակայանը, որը պաշտոնական տեղեկություն է ստացել է բրիտանական ոստիկանությունից:

Ավելի վաղ ոստիկանները ձերբակալել և հարցաքննելուց հետո ազատ են արձակել Ստերջենի ամուսնուն՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության նախկին գործադիր քարտուղար Պիտեր Մյուրելին, ինչպես նաև ազգային կուսակցության գանձապետ Քոլին Բիթթիին:

Ըստ Sky News-ի, կուսակցության դոնորները բողոք են հայտնել 2017-19 թվականներին Շոտլանդիայի անկախության հանրաքվեի քարոզարշավի համար հատկացված 600 հազար ֆունտ ստերլինգը (հավասար է մոտ 750 հազար ԱՄՆ դոլարի) ոչ նպատակային ծախսելու վերաբերյալ:

Այսօր Ստերջենի կալանավորման ընթացքում իրավապահները խուզարկություն են անցկացրել նրա տանը:

Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարները հայտնել են, որ այս հետաքննության շրջանակներում ակտիվորեն համագործակցում են իրավապահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG