Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամովն ընդունել է Տոյվո Կլաարին


Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ պատվիրակ Տոյվո Կլաարին:

Երկու դիվանագետները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցերը, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ներկայիս վիճակը և տարածաշրջանի անվտանգությունը:

Բայրամովն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Կլաարին է ներկայացրել Բաքվի դիրքորոշումը խաղաղության համաձայնագրի, հաղորդակցության ուղիների բացման և սահմանազատման վերաբերյալ:

Կլաարը վստահեցրել է, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել հայ-ադրբեջանական կարգավորումը, և հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարները կշարունակեն այդ նպատակով շփումները:

Դիվանագետները քննարկել են նաև Ադրբեջանի և Եվրամիության երկկողմ հարաբերությունների խնդիրը:

Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ պատվիրակ Տոյվո Կլաարն անցած օրերին նաև այցելել է Հայաստան և Վրաստան:

XS
SM
MD
LG