Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները


Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը չի հստակեցնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ բանակցությունների ժամկետները, հայտնում է Պետդեպի խոսնակը «Ազատության» հարցին ի պատասխան։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը չի անդրադարձել հունիսի 12-ին սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպման հետաձգման պատճառներին։

«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն», - նշված է Պետդեպի պաշտոնյայի հայտարարությունում:

Վաշինգտոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր ավելի վաղ հաստատել է՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն էլ ասել է, որ հիմա քննարկվում է հանդիպման նոր ժամկետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG