Մատչելիության հղումներ

«Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու


Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի քաղաքապետի թեկնածու։ Այս մասին հայտարարվեց այսօր՝ կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր վճռականությունը ոչ միայն մասնակցել, այլև հաղթել Երևանի ընտրություններում», - ասաց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։

Դեռ ապրիլին Թանդիլյանը կուսակցության համագումարում հայտարարել էր, որ մասնակցելու են ընտրություններին՝ երևանցիներին առաջարկելով մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանի առաջիկա ընտրությունները վերածել «իշխանության անվստահության հանրաքվեի»։ Նա սակայն չէր բացահայտել թեկնածուի անունը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած տարի էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը և ևս մի քանի հոգի։

Երևանի ավագանու ընտրություններն այս տարվա սեպտեմբերի 17-ին։

XS
SM
MD
LG