Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններում Եվրոպական կուսակցության թեկնածուն Ռուբեն Հախվերդյանն է լինելու


Արխիվ
Արխիվ

Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը, հայտարարել է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են մեկ տարի հետո` 2023-ի աշնանը, հստակ ամսաթիվ հայտնի չէ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ այս տարվա մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Մամուլում հրապարակումներ կան, որ ընդդիմության թեկնածուն էլ կարող է լինել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ոչինչ չի բացառում, սակայն այդ հարցում որոշում դեռ չունեն։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ օրերս հայտնեց, որ ներկայացում է բեմադրելու, վերադառնում է թատրոնի՞, թե՞ նաև քաղաքական բեմ, հարցի պատասխանը խոստացել է տալ Սունդուկյանի բեմից։

XS
SM
MD
LG