Մատչելիության հղումներ

ԵԽ կազմակերպությունը կոչ է արել Բաքվին թրաֆիքինգի զոհերին բացահայտելու ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկել


Եվրոպայի խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպությունը Ալիևի վարչակազմին կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ թրաֆիքինգի զոհերին բացահայտելու և նրանց փոխհատուցում ապավելու գործում։

Կազմակերպության նոր զեկույցի համաձայն, Ադրբեջանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում տուժածների իրավական օգնության, փոխհատուցման համար, նրանց մուտքը աշխատաշուկա ապահովելու, սոցիալական և տնտեսական ինտեգրման համար։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները, նշում է, որ Ադրբեջանում 2018-2022 թվականներին թրաֆիքինգի զոհ է դարձել 472 մարդ, զոհերի մեծամասնությունը կանայք են, որոնք սեռական շահագործման են ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG