Ղրղըզստանի անվտանգության պետական կոմիտեն հայտնում է ավելի քան 30 ձերբակալվածների մասին, ովքեր կասկածվում են իշխանությունը զավթելու նպատակով միջոցառումներ նախապատրաստելու մեջ։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն խումբը ղեկավարել է «Էլդիկ Քենեշ» քաղաքական կուսակցության առաջնորդը։ Ինչպես հաղորդվում է, նա չորս համախոհների հետ խոստովանել է մեղքը։
«Ազատության» ղրղըզական ծառայության փոխանցմամբ, «Էլդիկ Քենեշ» կուսակցության առաջնորդը Ռոզա Նուրմատովան է։ Ղրղըզստանում պետական հեղաշրջման փորձի կանխման, տասնյակ ձերբակալվածների մասին նախօրեին հաղորդել են տեղական լրատվամիջոցները։