Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը և Ուզբեկստանը հաստատել են սահմանազատման փաստաթղթերը


Բեռնատարները Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանին, Քիզիլ Քիա անցակետ, Բատկենի շրջան, Ղրղըզստան, 30 հունվարի, 2023թ.
Բեռնատարները Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանին, Քիզիլ Քիա անցակետ, Բատկենի շրջան, Ղրղըզստան, 30 հունվարի, 2023թ.

Ղրղըզստանի կառավարությունը հաղորդել է, որ Ուզբեկստանում՝ Սամարղանդում ավարտվել են ղրղըզ-ուզբեկական բանակցությունները:

Ղրղըզստանի և Ուզբեկստանի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են երկու երկրների միջև սահմանազատման իրավական և տեխնիկական փաստաթղթերը:

Բանակցություններին մասնակցել են երկու կառավարությունների պաշտոնյաներից կազմված աշխատանքային խմբերը և սահմանազատման համատեղ հանձնաժողովը:

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են համատեղ ջանքերով անցկացված դաշտային հետազոտությունների արդյունքները և հաստատել են համապատասխան փաստաթղթերն ու դրանց կից արձանագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG