Մատչելիության հղումներ

«Երբ որ գնում ես երդմնակալությանը, պատիվ ես տալիս մի մարդու, որը ծնկի է բերել Հայաստանը»․ Զուրաբյանը՝ Փաշինյանի Անկարա մեկնելու մասին


Այսպիսի այցելությունները պետք է գնահատել միայն մի չափանիշով՝ դրանք օգտակա՞ր են լինելու Հայաստանի համար որևէ բանով, թե՞ ոչ, «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելու փաստը։

Փաշինյանի դիվանագիտությունը չունի իր ներքին տրամաբանությունը, չունի իր ադեկվատությունն իրավիճակին, ասաց Զուրաբյանը՝ շեշտելով՝ նա մշտապես ինչ-որ սխալներ է կատարում և այդ սխալները Հայաստանի համար ճակատագրական բնույթ են կրում։

Զուրաբյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցելելու փաստը։

Զուրաբյան․ - Թուրքիան, ըստ էության, մասնակցել է 2020 թվականի պատերազմին, նրա օգնությունը եղել է առանցքային Ադրբեջանի ռազմական հաղթանակը ապահովելու հարցում և Թուրքիան շարունակում է բավականին էքսպանսիոնիստական, բավականին ագրեսիվ քաղաքականությունը, այդ թվում՝ նաև ճնշումներ գործադրելով Հայաստանի վրա, մասնավորապես, անգամ էս վերջերս եղան «Նեմեսիս» հետ կապված և այլն։

Գիտեք ինչ, երբ որ գնում ես մի արարողության, այս դեպքում երդմնակալության արարողության, ըստ էության, պատիվ ես տալիս քո մասնակցությամբ մի մարդու, որն այսօր ծնկի է բերել Հայաստանը։ Ես չգիտեմ դա ավելի շատ դիվանագիտություն է, քաղաքականություն է, թե սեփական թուլությունը ցույց տալու կամ ընդհանրապես ինչ-որ մի նշան, որը կարող է ընկալվել որպես թուլության նշան Թուրքիայի կողմից։ Իհարկե դիվանագիտությունը պետք է, ամեն դեպքում պետք է, ամեն դեպքում պետք են առիթներ՝ հարաբերությունները կարգավորելու և այդ հարաբերությունները տեղ հասցնելու, բայց կոնտեքստը տարբեր է։

«Ազատություն»․ - Չգնալն էլ խռովածվածություն էր լինելու։ Ասում եք՝ «առիթներ են պետք», սրանից էլ լավ առիթ՝ Անկարայից եկել է պաշտոնական հրավեր։ Պարզ է, որ Փաշինյանն էլ մեծ հաճույքով չի գնացել այնտեղ։

Զուրաբյան․ - Ես շատ լավ հասկանում եմ, որ իրականում այս իրավիճակը նախկինում կատարված ճակատագրական սխալների հետևանք է։ Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որում ցանկացած քայլ վատ է։ Հիմա հարցը հետևյալն է՝ իրականում էսպիսի այցելությունները պետք է գնահատել միայն մի չափանիշով՝ դրանք օգտակա՞ր են լինելու մեզ համար որևէ բանով, հիմա մի կողմ դնենք սիմվոլները, օգտակա՞ր են լինելու մեզ համար, թե ոչ, այստեղ ամբողջ խնդիրը հենց դա է, որ Փաշինյանի դիվանագիտությունը չունի իր ներքին տրամաբանությունը, չունի իր ադեկվատությունն իրավիճակին և մշտապես ինչ-որ սխալներ է կատարում և այդ սխալները մեզ համար ճակատագրական բնույթ են կրում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG