Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ Ելիսեյան պալատը խեղաթյուրել է քիշնևյան բանակցությունների արդյունքները


Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ելիսեյան պալատը խեղաթյուրել է Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների քիշնևյան հանդիպման արդյունքները։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ ֆրանսիական կողմի հայտարարությունը չի արտացոլում կողմերի դիրքորոշումները։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն այդուհանդերձ չի հստակեցնում ադրբեջանական կողմի դժգոհության պատճառը։

«Ֆրանսիայի նախագահի միակողմանի հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումները։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ներդրում չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում», - ասվում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի հայտարարությունում։

Ելիսեյան պալատը, մասնավորապես, հայտարարել է, որ Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը։

XS
SM
MD
LG