Մատչելիության հղումներ

Կիևը ենթարկվել է օդային զանգվածային հարձակման


Ուկրաինա - Խոցված օբյեկտ Կիևի երկնքում, 28-ը մայիսի, 2023թ.
Ուկրաինա - Խոցված օբյեկտ Կիևի երկնքում, 28-ը մայիսի, 2023թ.

Գիշերը Կիևը ենթարկվել է օդային ամենազանգվածային հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր։ Ռուսական ուժերը Ուկրաինայի մայրաքաղաքի վրա 54 «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են արձակել։ Ուկրաինական կողմը պնդում է, որ դրանցից 52-ը ոչնչացվել է։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ 41-ամյա տղամարդ է զոհվել դրոնի բեկորներից ստացած վնասվածքներից։

Մայիսի 28-ին Կիևը նշում է 1541 թվականին իր հիմնադրման օրը։

XS
SM
MD
LG