Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԳՇ. Գիշերը խոցվել են ռուսների ուղարկած բոլոր 4 կամիկաձե դրոնները


Ուկրաինացի զինծառայող, 22-ը մայիսի, 2023թ.
Ուկրաինացի զինծառայող, 22-ը մայիսի, 2023թ.

Նախնական տվյալներով՝ գիշերը ռուսական բանակը չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, և բոլորը խոցվել են, առավոտյան հաղորդել է ուկրաինական բանակի գլխավոր շտաբը:

Գիշերվա ընթացքում լակոնիկ տեղեկություններ եղան Ուկրաինայի հարավային և կենտրոնական շրջանների վրայով կամիկաձե անօդաչուների թռիչքների մասին: Այս տարածքներում օդային տագնապ է հայտարարվել:

Ուկրաինայի գլխավոր շտաբը ռազմաճակատում իրավիճակի լուրջ փոփոխության մասին չի հայտնում: Ռուսները, ըստ հաղորդագրության, շարունակում են հարձակման փորձերը Կուպյանսկի և Լիմանի ուղղություններով և Ավդեևկայի, Մարյինկայի ու Բախմուտի շրջաններում։

XS
SM
MD
LG