Մատչելիության հղումներ

Պետդումայի պատգամավորը չի բացառում ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը


ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլով, արխիվ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլով, արխիվ

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը չի բացառում առաջիկայում Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։

«Կարծում ենք, որ ռուս - վրացական հարաբերությունների զարգացման հաջորդ քայլը կլինի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, դեսպանների փոխանակումը», - «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի պատգամավորը՝ շեշտելով, որ նման քայլը հնարավոր է դառնում «ուկրաինական հարցում Վրաստանի զուսպ դիրքորոշման» շնորհիվ:

Անցած օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Հարևան երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշում էր կայացրել Մոսկվան 2019 թվականի հունիսին՝ Վրաստանում պատգամավոր Գավրիլովի հետ կապված աղմկահարույց միջադեպին հաջորդած հակառուսական ցույցերի ֆոնին։

XS
SM
MD
LG