Մատչելիության հղումներ

Լոնդոնը պատժամիջոցներ սահմանեց 80-ից ավելի անձանց և ռուսական ընկերությունների դեմ


Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ութ տասնյակից ավելի անձանց և ռուսական ընկերությունների, այդ թվում՝ Tinkoff Bank-ի և Rosbank-ի դեմ:

Պատժամիջոցներն ուղղված են «Ռուսաստանի էներգետիկայի, մետալուրգիայի, պաշտպանության, տրանսպորտի և ֆինանսական ոլորտների հետ կապված անհատների և կազմակերպությունների դեմ, ինչը զգալի կնվազեցնի պատերազմին աջակցելու համար այդ ոլորտներն օգտագործելու փորձերը», - ասվում է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանակներում Մեծ Բրիտանիան արգելելու է ռուսական ադամանդների ներկրումը։ Այս տարվա վերջին ընդունվելիք օրենսդրության համաձայն կարգելվի նաև ռուսական ծագման պղնձի, ալյումինի և նիկելի ներմուծումը, նշված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG