Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը հաստատեց, որ կազատի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ, Կիև, 20 ապրիլի, 2023թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ, Կիև, 20 ապրիլի, 2023թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ աշնանը, երբ կսպառվի պաշտոնավարման հերթական ժամկետն, ինքը կհեռանա աշխատանքից:

«Ես միանշանակ նկատել եմ տվել, որ այլ մտադրություն, քան ազատել պաշտոնը չունեմ: Ես արդեն այն զբաղեցնում եմ նախատեսվածից երկու անգամ ավելի երկար ժամանակ, այլ բան չունեմ ասելու»,- Կոպեհնագենում գումարված «Դեմոկրատիայի գագաթնաժողով» միջոցառման ընթացքում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Միաժամանակ նա ընդգծել է, թե համոզված է, որ դաշինքի երկրները կարող են «հոյակապ իրավահաջորդ գտնել»:

Ստոլտենբերգը մոտ 9 տարի է աշխատում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Անցած ամիսներին նա մի քանի առիթներով ասել է, որ պատրատսվում է հեռանալ աշխատանքից:

XS
SM
MD
LG