Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին


Բորիս Ջոնսոն, Բորոդյանկա, Կիևի շրջան, Ուկրաինա, 22-ը հունվարի, 2023թ.
Բորիս Ջոնսոն, Բորոդյանկա, Կիևի շրջան, Ուկրաինա, 22-ը հունվարի, 2023թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նախկին պահպանողական վարչապետ Բորիս Ջոնսոնը փետրվարի 23-ին ասել է, թե կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին:

«Լավ միտք է: Դա շատ կարևոր կառույց է, ՆԱՏՕ-ն այսօր ամուր է, քան երբևէ», - ասել է Ջոնսոնը:

Ռուս - ուկրաինական պատերազմի հարցում Կիևին անվերապահորեն սատարող Բրիտանիայի նախկին վարչապետը խոսել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին:

«Ոչ մի հակասություն չեմ տեսնում Ուկրաինայի անդամակցության հարցում, դա հեռանկար է, դա պետք է տեղի ունենա», - ասել է Ջոնսոնը:

Փետրվարի 22-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ աշնանը կազատի պաշտոնը:

«Համոզված եմ, որ դաշինքն ինձ փոխարինելու համար արժանի թեկնածու կգտնի», - ասել է Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG