Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը մինչև հոկտեմբեր կազատի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

2014 թվականից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յենս Ստոլտենբերգը լիազորությունները երկարաձգելու մտադրություն չունի: Ենթադրվում է, որ նա մինչև այս տարվա հոկտեմբեր կհեռանա աշխատանքից:

«Գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա մանդատը երեք անգամ արդեն երկարաձգվել է, նա մոտ 9 տարի է այդ պաշտոնում և ժամկետը երկարաձգելու մտադրություն չունի», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանու Լունգեսկուն:

Ստոլտենբերգը 64 տարեկան է, մինչ ՆԱՏՕ-ի ղեկավարումը ստանձնելը նա զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը:

XS
SM
MD
LG