Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանը նախաձեռնում է երկիրն ԱՊՀ-ից դուրս հանելու գործընթացը


Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն, Քիշնև, արխիվ
Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն, Քիշնև, արխիվ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն այսօր հաղորդել է, որ օրենսդիրները սկսում են երկիրն ԱՊՀ-ից դուրս հանելու գործընթացը: Նրա խոսքով՝ «ԱՊՀ-ի կառույցներն անպետք են երկրի համար»:

Նա ասել է, որ որոշումը կայացրել է քաղաքացիների, «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության ներկայացուցիչների և նախագահ Մայա Սանդուի հետ հարցը մանրամասն քննարկելուց հետո:

Գրոսուն նշել է, որ խորհրդարանի մշտական բյուրոյի նիստում օրենսդիրներին կառաջարկի համապատասխան դիմում ուղարկել վարչապետ Դորին Ռեչանին՝ չեղարկելու Մոլդովայի պայմանագիրն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հետ։

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի պնդմամբ, այդ քաղաքականությունն իրականացնում են արևմտամետ կուսակցությունները: Նրա խոսքով՝ Մոլդովան չի գոյատևի առանց ԱՊՀ-ի հետ սերտ համագործակցության:

XS
SM
MD
LG