Մատչելիության հղումներ

Մոլդովայում խուզարկել են խորհրդարանի նախկին խոսնակի տները


Մոլդովայի խորհրդարանի նախկին խոսնակ Անդրիան Կանդու, արխիվ

Մոլդովայի Ազգային հակակոռուպցիոն կենտրոնն այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ խուզարկություններ է իրականացնել երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Անդրիան Կանդուի բնակարանում և նրան պատկանող երեք այլ շինություններում։ Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման հոդվածով։

Հաղորդագրության համաձայն՝ Կանդուն չի կարողացել հիմնավորել, թե ինչպես է ձեռք բերել իրեն պատկանող բաժնետոմսերը և մոտ 41 հազար դոլարը, բացի այդ, նախկին պաշտոնյան պետք է հիմնավորի նաև 230 հազար դոլար արժողությամբ այլ ակտիվների և ունեցվածքի ծագումը։

Անդրիան Կանդուն Մոլդովայի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2019 թվականներին, մինչ այդ աշխատել է որպես փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար:

Մոլդովայի իրավապահները շաբաթներ առաջ մի շարք ծանր՝ այդ թվում կոռուպցիայի և հայրենիքի դավաճանության մեղադրանք են առաջադրել երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG