Մատչելիության հղումներ

Մալիշկա համայնքի նախկին ղեկավարը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման


Մալիշկա, արխիվային լուսանկար
Մալիշկա, արխիվային լուսանկար

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ․Մ․ն (Մհեր Մովսիսյան) դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ Մովսիսյանը նաև 3 տարի ժամկետով զրկվել է Տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Մալիշկա համայնքի նախկին ղեկավարն, ըստ դատախազության, մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին «ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ պաշտոնեական կեղծիք կատարելու համար»:

Մհեր Մովսիսյանը դեռ 2018-ին «Ազատության» հետ զրույցում չէր ցանկացել մեկնաբանել իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ նշելով՝ «իրավապահներն իրենց գործը կանեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG