Մատչելիության հղումներ

Սերբական գյուղում կրակոցներից 8 մարդ է զոհվել


Սերբիա - Ոստիկանությունը դեպքի վայրում, Դուբոնա, 5-ը մայիսի, 2023թ.
Սերբիա - Ոստիկանությունը դեպքի վայրում, Դուբոնա, 5-ը մայիսի, 2023թ.

Սերբական Դուբոնա գյուղում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 8 մարդ։ Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալը տեղի 21-ամյա բնակիչ է։

Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 13 վիրավորի մասին։

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ տուժածներից 7-ը վիրահատության կարիք ունեն, իսկ մեկին արդեն հաջողությամբ վիրահատել են։ Վիրավորների թվում երեխաներ կան։

Տարբեր տեղեկություններ են ստացվում կասկածյալի գտնվելու վայրի և նրան հայտնաբերելու հետ կապված ոստիկանության գործողությունների մասին:

Երկու օր առաջ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի դպրոցներից մեկում 14-ամյա դպրոցականն էր կրակ բացել, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել։

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ողբերգական միջադեպերի կապակցությամբ։

«Այս ծանր պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - նամակում նշել է գործադիրի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG