Մատչելիության հղումներ

Բելգրադի դպրոցում կրակոցներից առնվազն 8 մարդ է զոհվել, մեծ մասը՝ երեխաներ


Սերբիա - Ոստիկանները, բժիշկները, փրկարարները, դպրոցականների ծնողները դպրոցի մոտ, որտեղ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները, Բելգրադ, 3-ը մայիսի, 2023թ.
Սերբիա - Ոստիկանները, բժիշկները, փրկարարները, դպրոցականների ծնողները դպրոցի մոտ, որտեղ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները, Բելգրադ, 3-ը մայիսի, 2023թ.

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի դպրոցներից մեկում այսօր 14-ամյա դպրոցականն ատրճանակից կրակ է բացել, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել։

Սերբիայի իրավապահների փոխանցմամբ` զոհվածների թվում են դպրոցի անվտանգության աշխատակիցը, ուսուցիչը և երեխաներ։ Եվս մեկ երեխա` գլխի հատվածում ստացած հրազենային վիրավորմամբ, վիրահատվում է, երկու դպրոցականներ էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Հրաձգությունը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, հարձակման հեղինակը, որը 7-րդ դասարանի աշակերտ է, ձերբակալված է, ոստիկանները պարզել են, որ զենքը պատկանում է երեխայի հորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG