Մատչելիության հղումներ

Հասանովն ընդունել է Լենցովին


Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հուսեյնովն այսօր Բաքվում ընդունել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրապարակած մամլո հաղորդագրության, «հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան տնտեսական շրջանում ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում առկա իրավիճակը»։

Լենցովը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում ապրիլի վերջին փոխարինել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։ Նախկինում այդ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է Գենադի Անաշկինը, իսկ 2020-ի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո զորախմբի առաջին հրամանատար էր նշանակվել Ռուստամ Մուրադովը։

XS
SM
MD
LG