Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերությունն էական առաջխաղացում է ապահովել. Դաշինքում Ադրբեջանի առաքելություն


Ադրբեջանի և ԱՄՆ զինծառայողները Բաքվի մերձակայքում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ, արխիվ
Ադրբեջանի և ԱՄՆ զինծառայողները Բաքվի մերձակայքում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ, արխիվ

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունն առաջ է ընթանում համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակային փաստաթղթի նպատակների և սկզբունքների։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելությունը։

«29 տարի առաջ համազգային լիդեր Հեյդար Ալիևը ստորագրել է «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակային պայմանագիրը, որով Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի փոխշահավետ համագործակցության հիմքն է դրվել։ Անցած երեք տասնամյակում այդ գործընկերությունն էական առաջխաղացում է ապահովել», - ասվում է հայտարարությունում։

XS
SM
MD
LG