Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի հրահանգիչները պարապմունքներ են անցկացրել ադրբեջանցի զինվորականների համար


Արխիվ
Արխիվ

Ռամշտայնում տեղակայված ՆԱՏՕ-ի հրահանգիչները անցած օրերին Բաքվի մերձակայքում գտնվող զորամասերից մեկում պարապմունքներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների համար։

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ «ՆԱՏՕ-ի պատվիրակության և ադրբեջանցի զինվորականների խորհրդատվական հանդիպումները կայացել են դաշինքի և Ադրբեջանի միջև անհատական համագործակցության ծրագրի շրջանակներում»։

Նույն հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի հրահանգիչների խումբը ադրբեջանցի զինվորականների համար վարժանքներ է կազմակերպել «Ուղղաթիռների կիրառումը գործողությունների ընթացքում» թեմայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG