Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ընթանում է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը


Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Սրան նախորդել էին Բլինքենի առանձին բանակցությունները նախարարների հետ։

Արարատ Միրզոյանի հետ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել էր տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ավելի վաղ Երևանը հայտնել էր, որ Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։

Արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարի հետ։

Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր դարձյալ Վաշինգտոնում։

XS
SM
MD
LG