Մատչելիության հղումներ

Միրզոյանը և Բլինքենը քննարկել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր


ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Այսօր Միացյալ Նահանգներում նախատեսված է նաև Միրզոյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG