Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահը շտապ հոսպիտալացվել է. մամուլ


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շտապ հոսպիտալացվել է Բելգրադում, հայտնում են սերբական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:

53-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակի ենթադրյալ վատթարացման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։ Սերբական լրատվամիջոցները վկայակոչում են Վուչիչի որդու՝ Դանիլոյի սոցցանցերում արված գրառումը՝ «հայրիկ, ես ուզում եմ, որ դու ողջ և առողջ լինես»։

2019 թվականին Սերբիայի նախագահը հոսպիտալացվել էր սիրտ-անոթային հիվանդության պատճառով։ Այնուհետև հաղորդվել է, որ քաղաքական գործչի կյանքին վտանգ է սպառնում, բժիշկները նրան խորհուրդ են տվել նվազեցնել ծանրաբեռնվածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG