Մատչելիության հղումներ

Ռուսները հսկողության տակ են վերցնում ֆիննական և գերմանական էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանը «Ֆորտումա» ֆիննական էներգետիկ ընկերության և դրա գերմանական մասնաճյուղ «Յունիպրո» ընկերության բաժնետոմսերի նկատմամբ սահմանել է ժամանակավոր արտաքին կառավարում, որն իրականացնելու է «Ռոսիմուշչեստվո»-ն՝ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը:

Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մոսկվան նշում է, որ դա արվում է ի պատասխան արտասահմանում ռուսական գույքի և ֆինանսական միջոցների առգրավման:

«Եթե պետք լինի՝ արտաքին կառավարման ենթարկվող ընկերությունների ցանկը կընդլայնվի», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, որոշման նպատակն է «ստեղծել ռուսական կողմի կրած կորուստները հատուցելու միջոցներ»:

«Ֆորտումա» և «Յունիպրո» ընկերություններին Ռուսաստանում պատկանում են 12 ջերմային, 1 հողմնային և 3 արևային էլեկտրակայաններ:

Երկու ընկերություններն անցյալ տարվա աշնանը հայտնել են ռուսական շուկայից հեռանալու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG