Մատչելիության հղումներ

Մխիթարյանի «Ինտեր»-ն անցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ


Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, անցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Նախօրեին սեփական հարկի տակ միլանյան ակումբը ոչ-ոքի՝ 3:3 ավարտեց քառորդ եզրափակիչ երկրորդ հանդիպումը պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ: Առաջին հանդիպումը Լիսաբոնում ավարտվել էր «Ինտեր»-ի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Եվրոպայի ֆուտբոլի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչում «Ինտեր»-ը մայիսի 10-ին և 16-ին կհանդիպի միլանյան մյուս ակումբի՝ «Միլան»-ի հետ:

Կիսաեզրափակիչի մյուս զույգն է Մադրիդի «Ռեալ»-ը և անգլիական «Մանչեսթր Սիթի»-ն:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում:

XS
SM
MD
LG