Մատչելիության հղումներ

Մխիթարյանը դադարեցնում է ելույթները ազգային հավաքականում


Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ավարտում է ելույթները ընտրանու կազմում։

«Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Մխիթարյանը հավելել է, որ առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինի ակումբային մրցելույթների վրա:

Նոյեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ խաղում 1:4 հաշվով պարտություն էր կրել Գերմանիայի ընտրանուց և մրցաշարն ավարտել J խմբի 4-րդ հորիզոնականում:

33-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 88 խաղում խփած 30 գնդակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG