Մատչելիության հղումներ

«Ռոմա»-ն նվաճեց Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը


Իտալական ակումբը եվրոպական հեղինակավոր այս մրցաշարի առաջին հաղթողն է։

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց Նիդերլանդներից Ռոտերդամի «Ֆեյենոորդ» թիմին: Միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Նիկոլո Զանիոլոն:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղակեսում վնասվածքի հետևանքով փոխարինվեց:

Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Arena Kombëtare մարզադաշտում:

Իտալական ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր վաստակած եվրոպական գավաթների թիվը հասցրեց հինգի:

2003 թվականին նրա ղեկավարած պորտուգալական «Պորտու»-ն շահել է ՈւԵՖԱ-ի գավաթը, 2004-ին այդ թիմը վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը:

2010-ը թվականին Մոուրինյոն իտալական ֆուտբոլի առաջատար Միլանի «Ինտեր»-ի հետ է վաստակել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը:

2017 թվականին էլ Մոուրինյոյի ղեկավարությամբ «Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբը շահել է Եվրոպայի լիգայի գավաթը: Այդ խաղում հաջողությամբ հանդես է եկել և գոլ է խփել Հենրիխ Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG