Մատչելիության հղումներ

Չնայած հրադադարին՝ բախումները Սուդանում շարունակվում են


Չնայած նախօրեին Սուդանում հայտարարված 24-ժամյա հրադադարին՝ բախումները երկրի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ շրջաններում շարունակվում են։

CNN-ի տեղեկություններով՝ Սուդանի զինված ուժերի և նախկին դաշտային հրամանատար Մոհամեդ Համդան Դաղալոյի ղեկավարած «Արագ արձագանքման ստորաբաժանումների» միջև շաբաթ օրը սկիզբ առած ընդհարումների հետևանքով առնվազն 270 մարդ է զոհվել։

Սուդանի բանակը վերջին ժամերին մի շարք նոր հաջողություններ է արձանագրել։ Բանակային ստորաբաժանումներին մասնավորաբար հաջողվել է վերահսկողություն սահմանել երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի ավիաբազայի հանդեպ։

XS
SM
MD
LG