Մատչելիության հղումներ

Սուդանում ծավալված քաղաքացիական բախումների զոհերի թիվը մոտենում է 100-ի


Առնվազն 97 մարդ է զոհվել Սուդանում սկիզբ առած բախումների ընթացքում։

Իրադրությունն արաբախոս աֆրիկյան այս երկրում սրվեց շաբաթ օրը, այն բանից հետո, երբ մարտեր ծագեցին Սուդանի Զինված ուժերի ստորաբաժանումների և մեկ այլ ուժային կառույցի՝ «Արագ արձագանքման ուժերի» անդամների միջև։

Սուդանի մայրաքաղաք Խարտումում, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրերում սկիզբ առած մարտերի ընթացքում կողմերը ռազմական ավիացիա, հրետանի և ծանր զրահատեխնիկա են կիրառում։

Ճապոնիայում ընթացող «Մեծ յոթնյակի» հավաքին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Սուդանում սկիզբ առած բռնությունները՝ կոչ անելով հակամարտող կողմերին անհապաղ հրադադար կնքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG