Մատչելիության հղումներ

Սուդանում զինված բախումների զոհերի թիվը հասավ 270-ի, կան հազարավոր վիրավորներ


Սուդան - Մայրաքաղաք Խարթումի օդանավակայանում ինքնաթիռ է այրվում, 17-ը ապրիլի, 2023թ.
Սուդան - Մայրաքաղաք Խարթումի օդանավակայանում ինքնաթիռ է այրվում, 17-ը ապրիլի, 2023թ.

Սուդանում բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև զինված բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 270-ի, ավելի քան 2,6 հազարը վիրավորվել է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Իրավիճակը Սուդանում խորը մտահոգություն է առաջացնում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Գեբրեյեսուսը՝ հրապարակելով Սուդանի առողջապահության նախարարության Արտակարգ գործողությունների կենտրոնի վերը նշված տվյալները: «Ցավոք սրտի, Պարենի համաշխարհային ծրագրի երեք աշխատակից է սպանվել»,- հավելել է նա։

Ավելի վաղ տվյալներ կային ավելի քան 180 մարդու մահվան և մոտ 1,8 հազար վիրավորի մասին։

ԱՀԿ ղեկավարը բոլոր կողմերին կոչ է արել ընդունել մարդասիրական հրադադարի կոչերը և ձգտել խաղաղ կարգավորման:

XS
SM
MD
LG