Մատչելիության հղումներ

Թաթարստանի ղեկավարին Քիշնևում չեն թույլատրել իջնել օդանավից


Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, արխիվ
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, արխիվ

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովին այսօր չեն թույլատրել մուտք գործել Մոլդովայի տարածք՝ Քիշնևի միջազգային օդանավակայանում` նրան արգելելով դուրս գալ օդանավից։

Միննիխանովի խոսքով՝ մոլդավացի սահմանապահները նրան տեղեկացրել են, որ ինքը երկրի տարածքում «անցանկալի անձ է» հայտարարված։

Թաթարստանի ղեկավարը Մոլդովա էր մեկնում Գագաուզիայի ինքնավար շրջանի վարչական կենտրոն Կոմրատ քաղաքում կազմակերպված «Ժողովուրդների բարեկամություն 2023» համաժողովին մասնակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG