Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիր Կարա-Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման


Մոսկվայի քաղաքային դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, լրագրող և պատմաբան Վլադիմիր Կարա-Մուրզային՝ նրան մեղավոր ճանաչելով հայրենիքի դավաճանության համար։

Կարա-Մուրզան այն հատուկենտ ընդդիմադիր գործիչներից էր, որ Ուկրաինա ներխուժումից հետո չէր լքել Ռուսաստանը և շարունակել էր ակտիվ ընդդիմադիր գործունեությունը։

Ռուսաստանի քաղաքացիությունից բացի Կարա-Մուրզան նաև բրիտանական անձնագիր ունի։

Պաշտոնական Լոնդոնը արդեն իսկ դատապարտել է Կարա-Մուրզայի դեմ կայացված դատավճիռը։

Reuters գործակալության փոխանցմամբ, Լոնդոնում Ռուսաստանի դեսպանն այսօր հրավիրվել է Միացյալ Թագավորության արտգործնախարարություն, որտեղ նրան փոխանցվել է, որ բրիտանական կողմը հրապարակված դատավճիռը «քաղաքականապես ուղղորդված» է համարում։

XS
SM
MD
LG