Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հայտնում է Սիրիայի հյուսիսում իրականացված հատուկ գործողության մասին


Պենտագոնը հայտնում է այսօր վաղ առավոտյան Սիրիայի հյուսիսում իրականացված հատուկ գործողության մասին։

Միացյալ Նահանգների Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության համաձայն, գործողության թիրախը «Իսլամական պետություն խմբավորման պարագլուխներից մեկն էր, որն, ամենայն հավանականությամբ, սպանվել է»։

Ամերիկացի զինվորականների տեղեկություններով՝ գործողության ընթացքում սպանվել են ևս երկու իսլամիստ զինյալներ։

«Գործողությունում ներգրավված զինվորականների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, ուղղաթիռները, որոնցով նրանք տեղաշարժվում էին, չեն տուժել», - հաղորդում է ամերիկյան կողմը։

XS
SM
MD
LG