Մատչելիության հղումներ

Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման մասին


Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակման մասին, այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա նշել է, որ բալիստիկ հրթիռների արձակման մասին նախկինի պես տեղեկացվում է ԱՄՆ-ին։ Նման պայմանավորվածություն կա 1988-ին ստորագրված պայմանագրով։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Աստրախանի շրջանից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել, որի ուսումնական մարտական մասը հաջողությամբ խոցել է Ղազախստանի զինավարժարանի պայմանական թիրախը։

XS
SM
MD
LG