Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ունենալ աշխարհի ամենահզոր միջուկային ուժը:
Կիմ Չեն Ընի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան փորձարկել է ամենամեծ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)՝ Hwasong-17-ը:
«Հյուսիսային Կորեայի վերջնական նպատակն է ունենալ աշխարհի ամենահզոր ռազմավարական ուժը», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Կիմ Չեն Ընը Hwasong-17-ը նկարագրել է որպես «աշխարհի ամենաուժեղ ռազմավարական զենքը» և ասել, որ այն ցույց է տալիս Հյուսիսային Կորեայի վճռականությունն ու կարողությունը՝ ստեղծելու աշխարհի ամենաուժեղ բանակը: