Մատչելիության հղումներ

Ավարտվել է Վրաստանի վարչապետի այցն Ադրբեջան


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 7 ապրիլի, 2023թ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 7 ապրիլի, 2023թ.

Ապրիլի 8-ին ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Ադրբեջան:

Հյուրին Բաքվի միջազգային օդակայանում ճանապարհել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվո պահակախումբը:

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միասին այցելել են Գաբալա, որտեղ համատեղ մամլո ասուլիսում Ալիևն ասել է, որ Վրաստանը և Ադրբեջանը կարևոր դեր են կատարում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում:

Վարչապետը նշել է, որ երկու երկրները շարունակում են առաջ տանել «Միջին միջանցքի» նախաձեռնությունը:

«Միջին միջանցքը» տրանսպորտային ուղի է, որը Չինաստանից՝ Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով պետք է հասնի Թուրքիա ու այնտեղից էլ Եվրոպա:

XS
SM
MD
LG