Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի վարչապետը պարտվում է ընտրություններում


Ֆինլանդիայի իշխող քաղաքական ուժը՝ 38-ամյա վարչապետ Սաննա Մարինի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, պարտվել է կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում։

Քվեարկության արդյունքների նախնական հաշվարկի համաձայն, առավելագույն թվով քվեներ է ստացել ընդդիմադիր «Ազգային կոալիցիոն կուսակցությունը»՝ 21 տոկոս։

Երկրորդ տեղում է ազգայնական «Իրական ֆիններ» կուսակցությունը, որի նախընտրական ծրագրի գլխավոր դրույթն էր ԵՄ անդամ չհանդիսացող պետություններից Ֆինլանդիա ներգաղթի սահմանափակումը։

Սաննա Մարինը Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2019-ի դեկտեմբերին՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի ընտրություններում տարած հաղթանակից հետո։

XS
SM
MD
LG