Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի օդանավը՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Բելառուսի ԿԸՀ-ի յոթ անդամներին, МАЗ և БелАЗ ընկերություններն ու դրանց ղեկավարներին, ինչպես նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Boeing 737 օդանավը, այս մասին ասվում է գերատեսչության կայքէջում։

Ամերիկյան կառավարությունը պնդում է, որ Լուկաշենկոյի ընտանիքի անդամներն ու մերձավոր շրջապատը այդ օդանավը օգտագործում են անձնական ճամփորդությունների համար։

«Լուկաշենկոյի ավտորիտար ռեժիմը հենվում է պետական ձեռնարկությունների և առանցքային պաշտոնյաների վրա՝ շոշափելի եկամուտներ ստանալու համար, ինչը նրան հնարավորություն է տալիս ռեպրեսիվ գործողություններ իրականացնել բելառուս ժողովրդի դեմ», -հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի Բրայան Նելսոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG