Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի դեսպանն անդրադարձել են առևտրատնտեսական օրակարգին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել առևտրատնտեսական օրակարգին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:

Հանդիպմանը կարևորվել են գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները, փոխայցերը, ներդրումային ծրագրերում ներգրավվումը: Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Շարվաշիձեն կարևորվել են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG