Մատչելիության հղումներ

Հոկեյի միջազգային ֆեդերացիան երկարաձգել է Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ սահմանված արգելքը


Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը մասնակցել են հոկեյի ընկերական հանդիպմանը, արխիվ, Սոչի, 7 փետրվարի, 2020թ.
Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը մասնակցել են հոկեյի ընկերական հանդիպմանը, արխիվ, Սոչի, 7 փետրվարի, 2020թ.

Ռուսաստանի և Բելառուսի հոկեյի հավաքականների և ակումբների միջազգային մրցաշարերին մասնակցելու արգելքը երկարաձգվում է: Այդ որոշումը կայացրել է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը:

«Քննարկվել են միջազգային ասպարեզ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների և ակումբների հնարավոր վերադարձի հետ կապված վտանգները: Գնահատելով ռիսկերը, Հոկեյի միջազգային ֆեդերացիայի խորհուրդը որոշել է, որ վերադարձն անվտանգ չէ: Հետևաբար, Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները բաց կթողնեն 2023-2024 թվականների մրցաշրջանը»,- ասվում է կառույցի հրապարակած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG